Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմում եմ հայ ժողովրդին, որ օգնեն դատավոր Մակյանին՝ այսօր ծնվի արդարություն». Պավլիկ Մանուկյան. ՈՒՂԻՂ

12:55, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
«Դիմում եմ հայ ժողովրդին, որ օգնեն դատավոր Մակյանին՝ այսօր ծնվի արդարություն». Պավլիկ Մանուկյան. ՈՒՂԻՂ

«Դիմում եմ հայ ժողովրդին, որ այսօր օգնեն դատավոր Մակյանին՝ այսօր ծնվի արդարություն. այն է՝ փակել Արշակունյացին հարակից բոլոր փողոցները: Դիմում եմ Մոնթե Մելքոնյանի դպրոցի աշակերտներին. սիրելի՛ ժողովուրդ, ես իմ որդուն տվել եմ ձեզ, որ մի օր դուք ձեր որդիներին վստահեք մեզ»,- դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին և քաղաքացիներին, ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը: Նա հավելեց, որ «Սասնա ծռեր»-ը փախչելու տեղ և նման նպատակ չունեն:

«Այս դատարանի դահլիճից առաջինը դուրս պետք է գան Բիլյան Արմենը և Բարսեղյան Սմբատը, վերջինը ես եմ լինելու»,- շարունակեց Պավլիկ Մանուկյանը:

Լսելով Պ. Մանուկյանին, դատավորն արձագանքեց, որ ինքը երբեք ոչ ոքի օգնության և օժանդակության կարիքը չի զգացել, առավել ևս՝ այսօր: Նա նշեց, որ որոշումը կայացվելու է բացառապես օրինական դաշտում:

Պ. Մանուկյանը պահանջեց, որ դատական նիստի դահլիճում կազմակերպվի հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ այս դատական նիստում «Սասնա ծռեր»-ի շահերի պաշտպանները միջնորդում են ազատ արձակել իրենց պաշտպանյալներին:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվականի»
14182 | 0
Facebook