Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիները Բաղրամյան 26-ում են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ

11:30, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Նաիրիտցիները Բաղրամյան 26-ում են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այս պահին Բաղրամյան 26-ում են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին 15 տարվա մեջ անընդհատ կառավարություն է փոխվել, բայց նրանցից ոչ մեկը չի հասկացել «Նաիրիտ» գործարանի նշանակությունը տնտեսության համար: Մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել «Նաիրիտ»-ի հետ կապված մեր առաջարկությունները»,- ասում են նաիրիտցիները՝ հավելելով, որ Կառավարության աշխատակցի պատասխանն իրենց չի բավարարում: «Մեզ երեկ ասել են, որ նամակը կուղարկվի Էներգետիկայի նախարարություն, ինչը մեզ չի բավարարում: Մենք ուզում ենք հանդիպել կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի ինքն անձամբ լսի մեր մտահոգությունները, տեղյակ լինի բոլոր խնդիրներին, իմանա հարցի լրջությունը և քայլ կատարի»,- նշում էին նրանք:

Բողոքավորների խոսքով՝ իրենք աշխատել են այդ նախարարության հետ, և այդ կառույցի դիրքորուշումը լավ գիտեն. «Նրանք ասում են, որ «Նաիրիտ»-ը չի կարող աշխատել, այլ պետք է քանդվի»:

Նաիրիտցիները նշեցին, որ նախագահն էլ իր հերթին է խոստացել իր իրավասության սահմանում աջակցել, ներդրողներ գտնել, որպեսզի «Նաիրիտ»-ը վերագործարկվի:

7181 | 0
Facebook