ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարության օրոք Մոսկվայի և Երևանի հարաբերություններն առավել դինամիկ կզարգանան, քան նախկինում:
«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան աստիճանաբար, ինչպես նախկինում»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում մոտ գործընկեր և դաշնակից, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35%-ը:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսական համագործակցության վերջին լավ ցուցանիշները ոչ միայն կպահպանվեն, այլ նաև կբազմապատկվեն: