Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շանթ Հարությունյանի ընտանիքը հյուրընկալվել է Վալերի Օսիպյանի ընտանիքին

01:00, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Շանթ Հարությունյանի ընտանիքը հյուրընկալվել է Վալերի Օսիպյանի ընտանիքին

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընտանիքով հյուրընկալվել է ոստիկանապետ Վալերի Օսպիյանի ընտանիքին: «Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։
     Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։
     Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»:

16500 | 0
Facebook