Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 միլիոն դոլար դրամաշնորհով

14:15, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 միլիոն դոլար դրամաշնորհով

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ կոչ անելով աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը, որը կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին:

Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասվում է, որ դրամաշնորհը, հավանաբար, կտրամադրվի 5 տարվա համար:

11801 | 1
Facebook