Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները

10:35, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հրամանագիր է ստորագրել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին և վերականգնել ավելի վաղ Իրանի նկատմամբ սառեցված պատժամիջոցները, հաղորդում է CNN-ը:

Թրամփի խոսքով՝ Իրանը զբաղվում է ուրանի և միջուկային զենքի մշակմամբ և հարստացմամբ՝ չնայած միջազգային հանրության հետ միջուկային համաձայնագրին:

«Իրականում այդ համաձայնագիրն Իրանին թույլ տվեց շարունակել ուրանի հարստացումն ու վերջին հաշվով հասնել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

«Այդուհանդերձ, Իրանի պնդումները, թե նա միջուկային զենք չի մշակում, սուտ էին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կղզջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, և որ Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը:

9507 | 0
Facebook