Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Եվրոտեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

01:07, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Հայտնի են «Եվրոտեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

Հայտնի են «Եվրոտեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները: Դրանք են Ավստրիա, Էստոնիա, Կիպրոս, Լիտվա, Իսրայել, Չեխիա, Բուլղարիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Իռլանդիա:

Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը չհաղթահարեց կիսաեզրափակչի փորձությունը: Մրցույթից դուրս են մնացել նաև Ադրբեջանն ու Բելառուսիան:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

14367 | 7
Facebook