Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ նիստը թեժ է ընթանում. աղմուկի ու վեճի ձայներ են լսվել

17:15, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
ՀՀԿ նիստը թեժ է ընթանում. աղմուկի ու վեճի ձայներ են լսվել

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակից, որտեղ ընթանում է գործադիր մարմնի նիստը, լրագրողները վիճաբանության ձայներ են լսել: Առայժմ չի հաջողվել պարզել, թե ովքեր են վիճաբանողները:

Հիշեցնենք՝ նիստը վարում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում որոշվելու է, թե ՀՀԿ-ական պատգամավորներն Աժ վաղվա նիստում ինչպես են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին: Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, ըստ որի՝ հանձնարարվել է Փաշինյանին կողմ քվեարկեն օլիգարխներն ու գեներալները:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է, սկսվել է խորհրդի նիստը:

22791 | 1
Facebook