Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ

16:35, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ցույց անող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին:

Վերջինների շահերիր պաշտպան Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, նախագահը ցուցարարների բողոքները լսելուց հետո խոստացել է կանոնակարգել բոլոր հարցերը: Նա առաջարկել է ստեղծել պատվիրակություն և հաջորդ անգամ ներկայանալ ավելի կառուցողական հարցեր քննարկելու և լուծելու համար:

Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանի հարցին, որը քանի տարի է, ինչ զբաղվում է

«Նաիրիտ»-ի հարցով, ումից և դժգոհ են նաիրիտցիները, նախագահը վստահեցրել է, որ նրա հետ կապված բոլոր հարցերը կքնեն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ և շուտափույթ կկարգավորեն:

5843 | 1
Facebook