Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը խոստացել է նոր վարչապետ նշանակել

14:40, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
Պուտինը խոստացել է նոր վարչապետ նշանակել

Մոսկվայում Կրեմլի Մեծ պալատում կայացել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնն արդեն 4-րդ անգամ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Ելույթ ունենալով երդմնակալության արարողության ժամանակ՝ Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը բարդ ժամանակներ է ապրում, սակայն միևնույն ժամանակ, նշել է, որ մտադիր է բոլոր ջանքերը գործադրել երկրի բարգավաճման համար:

ՌԴ սահմանադրության համաձայն՝ երդմնակալության արարողության օրը հրաժարական է ներկայացնում ՌԴ կառավարության ղեկավարը: Արարողությունից հետո Պուտինը կհանձնարարի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Հաղորդվում է նաև, որ վարչապետի թեկնածուի անունը Պետդումային հայտնելու համար Պուտինը 2 շաբաթ ժամանակ ունի:

13747 | 1
Facebook