Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի իրավիճակը

21:25, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի իրավիճակը:

Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Հայաստանի իրավիճակի, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ, անդրադարձել երկու պետությունների համագործակցության հեռանկարներին:

ՌԴ և Ղազախստանի ղեկավարների կարծիքով՝ դրական է 2017թ. ընթացքում ԵԱՏՄ-ի շրջանակներում արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը՝ 24,4% և 26,1% համապատասխանաբար:

15858 | 6
Facebook