Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աշակերտները բառացիորեն պաշտոններից ազատեցին կոռումպացված տնօրենին և կենսաբանության ուսուցչին». Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

13:00, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
«Աշակերտները բառացիորեն պաշտոններից ազատեցին կոռումպացված տնօրենին և կենսաբանության ուսուցչին». Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

«Քիչ առաջ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ծնողներն ու աշակերտները բառացիորեն պաշտոններից ազատեցին կոռումպացված տնօրենին և կենսաբանության ուսուցչին»,- ուղիղ միացմամբ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Այս պահին դպրոցի մոտ հավաքվածները չեն հանդարտվում: Նրանք վանկարկում եմ «Ազիզյան հեռացիր», «Հրաժարական», «Հաղթանակ»:

Դ. Խաժակյանի փոխանցմամբ քիչ առաջ կեսաբանության ուսուցիչը դպրոցից խուճապահար հեռացավ:

Ծնողները նշել են, որ մայիսի 2-ից, երբ Երևանում բողոքի ակցիաներ էին, դպրոցի տնօրենը փակել է դպրոցի դուռը՝ թույլ չտալով աշակերտներին դուրս գալ:

Նշենք, որ թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Մանրամասները տեսանյութում:

27878 | 2
Facebook