Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի». Նիկոլ Փաշինյան

10:35, երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ.
«Վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի». Նիկոլ Փաշինյան

«Մենք այսօր ՀՀԿ-ի հետ ևս հանդիպում կունենանք ու պարզ կդառնա՝ իրենց պատասխանը: Կա քաղաքական իրավիճակ ու խնդիրն այն մասին չէ՝ ինչ-որ մեկին նշանակե՞լ, կամ չնշանակե՞լ, ընտրե՞լ, կամ ոչ, խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելու մասին է»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցի վերաբերյալ: Փաշինյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել ծանոթանալ այդ հայտարարությանը:

Հարցին՝ վստահեցնո՞ւմ եք, որ քայլ առ քայլ լուծելու եք տնտեսության մեջ արմատացած բոլոր խնդիրներն, ասաց. «Վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի: Առաջին քայլերը պետք է առաջին օրվանից սկսել՝ երաշխիքների ձևավորումը՝ ազատ, արդար ու օրիանական ընտրություններ անցկացնելու համար, հնարավորին կարճ ժամկետներում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նրան աջակցում են այնպիսի գործարարներ, ովքեր, ըստ տարբեր լուրերի, երկար տարիներ հրաժարվել են հարկեր վճարելուց, արդյոք հետագայում դա չի՞ կաշկանդի Փաշինյանին, ասաց, որ անուն ազգանունները քննարկելը ճիշտ չէ, պետք է սկզբունքներ քննարկել. «Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով: Հարցերը պետք է քննարկել հերթով, հիմա ես վարչապետի թեկնածու եմ»:

10014 | 0
Facebook