Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Սարգսյանը ադեկվատության զգացումը կորցրել է. ճնշումները շարունակում ենք կրկնակի ծավալներով». Նիկոլ Փաշինյան

10:29, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
«Պարոն Սարգսյանը ադեկվատության զգացումը կորցրել է. ճնշումները շարունակում ենք կրկնակի ծավալներով». Նիկոլ Փաշինյան

«Մարիոթ»-ից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ շարունակելու են անհնազանդության գործողությունները.

«Ես հիմա հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանի սպառնալիքներն ու հոխորտանքները չունեն որևէ իրավական հիմք, ուստի ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ չխոչընդոտել խաղաղ քաղաքացիների բողոքի ցույցերի անցկացումը: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկվատության զգացումը կորցրել է, լավ չի տիրապետում իրավիճակին, ուստի մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել:

Ես հենց սկսզբից ասել եմ, որ բանակցությունները միայն կարող են լինել իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու օրակարգի քննարկումների շուրջ... Ուստի՝ այսօր կրկին հավաքվում ենք 19:00-ին Հանրապետության հրապարակում»,- ասաց Փաշինյանը՝ դարձյալ կոչ անելով. «ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում՝ բոլոր մարզերում և համայնքներում կրկնակի ծավալներով շարունակեն մեր սկսած անհնազանդության գործողությունները»:

տեսանյութն՝ Ազատության
6753 | 4
Facebook