Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան եկող միջհամայնքային տրանսպորտային միջոցները չեն գործում. բազմաթիվ ահազանգեր ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրություն

11:45, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Երևան եկող միջհամայնքային տրանսպորտային միջոցները չեն գործում. բազմաթիվ ահազանգեր ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրություն

MAMUL.am լրատվականի խմբագրությունն ահազանգեր է ստանում տարբեր մարզերի բնակիչներից, որոնք տեղեկացնում են, որ արդեն մի քանի օր է՝ հասարակական տրանսպորտը չի գործում, ստիպված տաքսի են նստում՝ Երևան հասնելու համար, կամ չեն ներկայանում աշխատանքի: Ստորև ներկայացնում ենք Եղվարդի բնակչուհու ահազանգը. «Ինչ ցույցերն սկսվել են, այսինքն՝ արդեն 3 օր է, Եղվարդից Երևան եկող 269 համարի «Գազել»-ները չեն աշխատում: Ես չեմ գնում, որպեսզի մասնակցեմ ցույցերին, գնում եմ աշխատանքի, որը խոչընդոտվում է քաղաքապետարանի, մարզպետարանի, տրանսպորտի նախարարության կողմից: Ես 30 տարեկան եմ, այդքան ժամանակ ապրում եմ Եղվարդում: Ինչքան ցույց եղել է, այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնել»: Բնակչուհին տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված քաղաքապետարանից ասել են, թե տեղյակ չեն. «Տրանսպորտի նախարարությունը, թեժ գիծ կոչվածն էլ ժամերով կամ չի պատասխանում, պատասխանելիս էլ՝ անջատում է, երևի շատ զբաղված են»,- բողոքում էր նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ից Երևանում ծավալվում են բողոքի բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի:

5191 | 0
Facebook