Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին՝ գալ հայրենիք ու աջակցել ցուցարարներին

22:50, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին՝ գալ հայրենիք ու աջակցել ցուցարարներին

«Այսօր այստեղ բազմաթիվ փոքր պաստառներ կան՝ Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին այս ցույցին միանալու հորդորներով: Ես գիտեմ, որ նրանք այստեղ գալու մեր կոչերը լսել են, ու հիմա սպասում ենք նրանց արձագանքներին: Ես երեշխավորում եմ, որ երբ նրանք ժամանեն, օդանավակայանից մինչև այս հրապարակ այս ժողովուրդը նրանց կբերի ձեռքերի վրա: Ես չեմ կարծում, որ նրանք ու սփյուռքի մեր մյուս բոլոր արժանի հայերը անարձագանք չեն թողնի ու չեն մերժի այս հանրության պարզ խնդրանքը՝ գալ այստեղ ու միանալ մեր ցույցին: Հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն կարդում է Սերժ Թանկյանի՝ րոպեներ առաջ արված գրառումը՝ այս ցույցերի մասին»:

Նիկոլ Փաշինյանի այս կոչը բազմությունը ողջունեց. «Արի տուն, արի տուն» վանկարկումներով:

Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև կարդաց Սերժ Թանկյանի սոցցանցային գրառումը:

Սերժ Թանկյանի սոցցանցային գրառումը
Սերժ Թանկյանի սոցցանցային գրառումը

6832 | 1
Facebook