Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր դպրոցներում կանցկացվի «Հանիր Սերժի նկարը» ակցիան». Լևոն Բարսեղյան

10:15, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
«Այսօր դպրոցներում կանցկացվի «Հանիր Սերժի նկարը» ակցիան». Լևոն Բարսեղյան

«Սերժիկն իր հեթական ցիրկը բեմադրելու համար իր ղժղժիկներին, տիտուշկեքին բերեց մեյդան գցեց, բայց դե իրանք իրանց վնաս տվեցին. շան տեղ չդնեք, չխեղճանաք, դա մենք արդեն տեսել ենք»,- այսօր հայտարարել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Ըստ նրա՝ ովքեր կարծում են, որ Նիկոլի շարժումն արդար է՝ թող մնան շարժման մեջ, ովքեր գտնում են, որ պետք է դուրս գան, «դիտորդի» դերում մնան, թող հեռանան, հեռվից դիտեն:

Այնուհետև, Բարսեղյանը ներկայացրեց այսօրվա ակցիան՝ կոչ անելով դպրոցականներին. «Ակցիան կոչվում է՝ «Հանիր Սերժին», այսինքն՝ հանիր դպրոցների, բուհերի, մանկապարտեզների պատրեից… Ոչ մի հանցանք պարունակող բան չէ ասածս… Հարգելի դպրոցականներ, դուք տարիներ շարունակ մտել եք դպրոց և տեսել ինչ-որ մարդու նկար փակցված է պատին, հեչ հարցրե՞լ եք՝ ով է էդ մարդը, ի՞նչ կապ ունի դպրոցի, Թումանյանի հետ: Բացատրեմ՝ էդ մարդը երկրի թիվ մեկ ստախոսն է»:

Շարունակությունը՝ տեսանյութում

8383 | 0
Facebook