Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես պաշտոնապես Հայաստանում հայտարարում եմ թավշյա հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան

12:25, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Ես պաշտոնապես Հայաստանում հայտարարում եմ թավշյա հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան

«Ազգային ժողովում արդեն սկսվել է խամաճիկային նիստը, իսկ հանրապետության շատ մարզերում դասադուլ է և ճանապարհները փակված... Ես պաշտոնապես Հայաստանում հայտարարում եմ թավշյա հեղափոխական իրավիճակ, ես հայտարարում եմ այդ հեղափոխության ոչ բռնի մեկնարկը»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա երթով կշարժվենք և կառավարական շենքերի աշխատանքները կպարալիզացնենք: Որտեղ կհաջողվի ներս մտնել՝ նստացույց կանենք, որտեղ չի հաջողվի՝ կնստենք մուտքերի մոտ և աշխատակիցներին մեզ միանալու կոչ կանենք: Մեր պայքարը բաց ձեռքերի պայքար է լինելու: Բայց մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը: Կապ չունի, թե ինչ կանեն այս շենքում, մենք կանենք մեր գործողությունները»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով մարզերի, գյուղերի բնակիչներին անել նույնը:

«Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չի կարող կառավարել այս ժողովրդին»,- շարունակեց նա՝ ասելով՝ «Սերժիկը թող մնա իր մի քանի պատգամավորներով և առավոտից երեկո կառավարի նրանց: Նա այլևս մեզ վրա ազդեցություն չունի»:

Այս պահին ցուցարարները երթ են անում, մտադիր են կաթվածահար անել գերատեսչություններից մեկի աշխատանքը. թե կոնկրետ ո՞ր, առայժմ Փաշինյանը չցանկացավ բարձրաձայնել:

«Ես պաշտոնապես Հայաստանում հայտարարում եմ թավշյա հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան
7261 | 1
Facebook