Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր չափազանց կարևոր օր է. շրջափակե՛ք Աժ տանող բոլոր ճանապարհները». Փաշինյանն ուղիղ եթերում է

08:00, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Այսօր չափազանց կարևոր օր է. շրջափակե՛ք Աժ տանող բոլոր ճանապարհները». Փաշինյանն ուղիղ եթերում է

Այս պահին ուղիղ եթերում այսօրվա տոտալ շրջափակման պլանների մասին է ուղիղ եթերում խոսում Նիկոլ Փաշինյանը. «8:15-ից կմեկնարկեն բոլոր նույն գործողությունները: Պետք է փակել թունելներ, կամուրջներ, տրանսպորտի երթևեկություն, որպեզի կարողանանք ի ցույց դնել, որ ՀՀ ժողովուրդը մերժում է Սերժ Սարգսյանին ու Հայաստանի արդբեջանացումը: Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին գործողություն ծավալել պետական կառավարման շենքերի ուղղությամբ, մտնել ցանկացած գերատեսչական շենք ու նստացույց սկսել՝ կլինի մարզպետարան, քաղաքապետարան, նախարարություն... Կոչ եմ անում դպրոցականներին, ուսանողներին՝ սկսել տոտալ դասադուլ ու գործադուլ: Կոչ եմ անում քաղաքացիներին հավաքվել ԱԺ շենք տանող բոլոր ճանապարհներին: Փակեք ԱԺ տանող բոլոր ճանապարհները: Կարևորը՝ մնաք խաղաղ անհնազանդության մեթոդի մեջ»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք 12:00-ին Աժ-ում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն:

6710 | 0
Facebook