Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փակիր փողոցն» ակցիան ավելի լայն մասշտաբներ պետք է ընդգրկի. Նիկոլ Փաշինյան

20:00, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Փակիր փողոցն» ակցիան ավելի լայն մասշտաբներ պետք է ընդգրկի. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր հաջողված օր էր. «Մենք փակեցինք բոլոր նրանց բերանները, որոնք կարծում էին, թե հայ ժողովուրդը համակերպվող ժողովուրդ է, մենք ցույց տվեցինք, որ մեր ժողովուրդը պայքարող, հաղթական ժողովուրդ է»:

«Առավոտից մեր բոլոր գործողությունները հաջողված են, հազարավոր քաղաքացիներ մեքենաներով ու հետիոտն փակեցին փողոցները, ցույց տվեցին, որ զզվում են Սերժ Սարգսյանից, որ սա բռնապետություն չէ, այլ Հայաստանի հանրապետությունն է և վերջ: ՀՀԿ մեծամասնությունը պատրաստվում է Ս. Սարգսյանին կարգել վարչապետ, վաղը ժամը 12-ին ԱԺ նիստ է նախատեսվում, ինչ ենք անելու՝ մենք վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է անենք ավելի լայն մասշտաբներով ու փակենք դեպի ԱԺ բերող բոլոր մուտքերը»: Ի դեպ, փողոցները պետք է փակել հենց հիմա, իսկ վաղվանից սկսել համահայկական դասադուլ ու գործադուլ: Նա նաև կոչ արեց ծակել բոլոր այն էվակուատորների անիվները, որոնք կհանդիպեն ցուցարարների ճանապարհին:

«Թե որքան կշարունակվեն գործողությունները, անկախ դրանից վաղը դարձյալ 8:15-ից կմեկնարկեն բոլոր նույն գործողությունները, ու պետք է փակվեն ավելի շատ փողոցներ, կշարունակվի մետրոպոլիտենի հաջողված գործողությունը... Ինձ համար փակ դուռ չկա, անկախ վերքերից ու արյունահոսությունից, ես անցա փշալարերը, ինձ կանգնեցնել հնարավոր չէ, պետք լինի էլի կանցնեմ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Փակիր փողոցն» ակցիան ավելի լայն մասշտաբներ պետք է ընդգրկի. Նիկոլ Փաշինյան. ուղիղ միացումն՝ «Ազատության»
7908 | 3
Facebook