Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգելափակել կամուրջները, փողոցները, չգնալ դասի, գործի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը

20:12, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Արգելափակել կամուրջները, փողոցները, չգնալ դասի, գործի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որն, ըստ պատգամավորի, պիտի իրականացնեն քաղաքացիները: «Վաղը առավոտյան 08:15 րոպեից պետք է սկսվեն անհնազադությունները, դրանք պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցները, ընդ որում՝ դրանք որևէ մեկին որևէ վնասի կամ ռիսկի չեն ենթակում: Առավոտ վաղ սկսում ենք կամուրջների արգելափակման գործընթացը: Ասեմ՝ ոնց, մարդիկ քայլում են, օրինակ, Դավիթաշենի կամրջի վրայով ու մեքենան հանկարծ «փչանում է»: Նրանք վթարայինները միացնում են, մեքենան փակում ու քայլում դեպի Բաղրամյան պողոտա, ճանապարհին բոլորին զգուշացնում են, որ հավաքվում են Ազգային ժողովի դիմաց»,- ասաց նա: «Այս փոքր անհարմարությունները ձեզ պատճառում ենք ավելի մեծ անհարմարությունից ազատելու համար, և այդ անհարմարության անունն է Սերժ Սարգսյան»:

Անհնազանդության քայլերը՝ տեսանյութում:

Արգելափակել կամուրջները, փողոցները, չգնալ դասի, գործի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը
8632 | 0
Facebook