ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Սիրիայի հրթիռակոծման վերաբերյալ.
«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած խելամտության ու նրանց հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»:
Դրան հաջորդել է Թրամփի մեկ այլ գրառումը, որում նա գովաբանում է ամերիկացի զինվորականներին: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ պաշտպանության վրա միլիարդավոր դոլարներ ծախսվեն, ԱՄՆ-ի զինված ուժերն աշխարհում համարժեքը չեն ունենա: