Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն որոշում է կայացրել. վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

13:55, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ն որոշում է կայացրել. վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։

Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

5593 | 1
Facebook