Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է Ծաղկաձոր». Նիկոլ Փաշինյանն ավտոերթի կոչ արեց

11:20, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է Ծաղկաձոր». Նիկոլ Փաշինյանն ավտոերթի կոչ արեց

«Ժամը 14:00-ին հավաքվում են այստեղ հանրահավաքի:

Մենք հայտարարել էինք, որ Հանրապետական խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել ՀՀԿ գրասենյակը: Մեր հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է դեպի Ծաղկաձոր: Մեր պլանները փոխվել են, բայց մի քիչ: Այսօր շատ հզոր ավտոերթ պիտի տեղի ունեան դեպի այն վայրը, որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհուրդը: Ուստի16:30-ին, «Հարսնաքար»-ի դիմացի մայթից, «Ֆորդ» խանութի մոտից ավտոերթը շարժվում է Ծաղկաձոր»,- քիչ առաջ հայտարարեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ավտոերթը շատ հզոր է լինելու:

Նիկոլ Փաշինյանը երթուղին չնշեց, սակայն ասաց, որ նախնական երթուղին ունեն, բայց առայժմ նպատակահարմար չէ բարձրաձանել: Նա նաև չմանրամասնեց, թե ինչ գործողությունների կդիմեն՝ ասելով, որ ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

6519 | 2
Facebook