Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա 2 զոհ, 1 վիրավոր

09:50, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

19914 | 0
Facebook