Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործադիր մարմինը միահամուռ առաջարկել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը». Շարմազանով

21:10, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Գործադիր մարմինը միահամուռ առաջարկել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը». Շարմազանով

«ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխող քաղաքական ուժը պետք է ներկայացնի ՀՀ խորհրդարանական համակարգում վարչապետի անունը։ Այսօր վերջապես ԳՄ-ն սկսեց քննարկումներն ապագա վարչապետի հետ կապված։ Կարող եմ ասել, որ քննարկումները գնացին միասնության համերաշխության մթնոլորտում։ Առանց բացառության ԳՄ բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին։ Եվ մենք որպես ԳՄ, շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին»,- քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով. «Կարծում եմ՝ պարզ է, թե ով է լինելու, որովհետև այլ անուն չի եղել, այլ կարծիքներ չեն հնչել։ Մենք բոլորս վստահում ենք ՀՀԿ նախագահին, և Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է հավանություն»։

տեսանյութը` Ա1-ի
4292 | 2
Facebook