Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի մոտ. շենքի մոտակայքում մեծ թվով ոստիկաններ են

19:45, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի մոտ. շենքի մոտակայքում մեծ թվով ոստիկաններ են

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս նիստում քննարկվելու է նոր վարչապետի թեկնածուի հարցը:

#ՄերժիրՍերժին քաղաքացիական նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում. ցուցարարներին հսկում են մեծ թվով ոստիկաններ: Նրանք պատնեշ են կառուցել` թույլ չտալով որևէ մեկն անցնի ՀՀԿ շենքի մոտ:

Ցուցարարների մի մասը նստել է ասֆալտին, մյուսները` երգում ու վանկարկում են` «ՄերժիրՍերժին»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը մասնակիցներին կոչ է անում բռնության չդիմել և ինչ էլ լինի` տեղից չշարժվել:

տեսանյութը` Ազատության
4668 | 0
Facebook