Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հացի գործարանն սկսի ալյուր բերել, մետալուրգիականը՝ մետա՞ղ». Մելքումյանը՝ «Դեղերի մասին» օրենքի վերաբերյալ

14:55, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Հացի գործարանն սկսի ալյուր բերել, մետալուրգիականը՝ մետա՞ղ». Մելքումյանը՝ «Դեղերի մասին» օրենքի վերաբերյալ

Խորհրդարանում քննարկվում է մի խումբ պատգամավորների ներկայացրած «Դեղերի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղեր ներկրելու հնարավորություն տալ նաև հիվանդանոցներին:

Ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Փոխանակ շուկայի վիճակը նայեք, թե ինչու է մնացել 5 ներկրող, էսպիսի փոփոխություն եք բերում: Եթե հացի գործարանն սկսի ալյուր բերել, մետալուրգիականը՝ մետաղ, ով ինչ արտադրում է, ինքը ներկրի... ի վերջո, տնտեսագիտության մեջ կանոններ կան, ներկրողն ու ծառայություն մատուցողը պետք է տարանջատել: Չի կարելի համ ներկրի, համ ծառայություն մատուցի: Այլ բան է, որ շուկայի դասական կանոները չենք կարում պահպանել, քցում ենք սրա վրա»,- ասաց Մելքումյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

3268 | 0
Facebook