Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արման Ղազարյանը հարբած վիճակում ընկել է 2-րդ հարկից

22:00, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
Արման Ղազարյանը հարբած վիճակում ընկել է 2-րդ հարկից

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ, հակադոպինգային կանոնները խախտելու համար կասկածվող Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանն ապրիլի 9-ին հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի և թոքերի սալջարդ։ Մարզչի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ MAMUL.am-ի թղթակցի տեղեկություններով՝ Ղազարյանն ընկել է Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող իր առանձնատան 2-րդ հարկից, որը կառուցման փուլում է։ Նա եղել է հարբած վիճակում, ինչն էլ, հարազատների փոխանցմամբ, փրկել է նրա կյանքը։

16655 | 2
Facebook