Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ իրավապահներն ստիպում են հայ վարորդներին՝ փոխել վարորդական իրավունքի վկայականները

17:15, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
ՌԴ իրավապահներն ստիպում են հայ վարորդներին՝ փոխել վարորդական իրավունքի վկայականները

MAMUL.am լրատվականը Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի քաղաքացիներից ահազանգեր է ստանում՝ վարորդական վկայականների հետ կապված: Նրանք նշում են, որ վերջին շրջանում Ռուսաստանի տարածքում գտնվող հայ վարորդները կանգնել են խնդրի առաջ՝ ՌԴ իրավապահներն ստիպում են նրանց փոխել վարորդական իրավունքի վկայականները: «Yandex.ru տաքսի ծառայությունն արդեն տասնյակ հայերի անջատել է ծառայությունից՝ ստիպելով նոր վարորդական վկայականներ հանել»,- նշում են ահազանգողները:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նույնպես անդրադարձել է ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ երեկվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ ասելով, որ պետք է վարորդական իրավունք հանեք: «Բազմաթիվ մարդիկ մեզ զանգում են, բողոքում: Կառավարությանը հորդորում եմ, որ զբաղվի այս հարցով»,- ասել է Մարուքյանը:

7114 | 0
Facebook