Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, կնշանակի այլևս ընդդիմություն չենք». Սերգեյ Բագրատյան

15:40, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«Եթե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, կնշանակի այլևս ընդդիմություն չենք». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, եթե իրենց խմբակցությունը կողմ քվեարկի վարչապետի թեկնածությանն, այլևս ընդդիմություն չի կոչվի: «Մենք նման խնդիր չունենք, եթե քվեարկենք կողմ, կնշանակի, որ մենք այլևս ընդդիմություն չենք: Տրամաբանորեն, քաղաքագիտորեն մենք չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել: Վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող պաշտոնյան է ու դրան պետք է համակարգային նայենք, սա իմ անձնական կարծիքն է: Եթե մենք ընդդիմություն ենք և կողմ ենք, հասկանալի չի լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի քվեարկության հարցում դաշինքում տարաձայնութուններ լինեն, ասաց՝ պատրաստ է բանավիճալ, հիմնավորել տեսակետը, եթե կառաջարկեն այլ մոդել, պետք է համոզիչ լինի: Մյուս հարցին, թե եթե Գագիկ Ծառուկյանը որոշի, որ պետք է կողմ քվեարկել վարչապետի թեկնածուին, ի՞նչ կլինի, ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ամենաքիչն է կարծիք պարտադրում:

4586 | 0
Facebook