Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասենք՝ եկան, փակին, ո՞վ ա գալու «վլաստի», Նիկո՞լը. ի՞նչ ա փոխվելու». Ս. Սարոյանը՝ Ն. Փաշինյանի պայքարի մասին

12:25, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«Ասենք՝ եկան, փակին, ո՞վ ա գալու «վլաստի», Նիկո՞լը. ի՞նչ ա փոխվելու». Ս. Սարոյանը՝ Ն. Փաշինյանի պայքարի մասին

Այսօր Ազգային Ժողովում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ինչ արդյունք կտա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրության դեմ սկսած պայքարը:

«Ոչինչ չի ստացվի: Ժողովուրդը նրանց կողքը չի կանգնի…Մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, այ տնաշեններ: Ժողովրդին էսօր ավելի շատ հետաքրքրում ա իրա ապրելակերպը, անվտանգությունը…»:

Դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը նախատեսում է շրջափակել ԱԺ շենքը, Ս. Սարոյանն ասաց. «Ո՞վ փակի: Նիկո՞լը: Հերիք է, ժողովուրդը մեղք է, ասենք, որ եկան, փակին, ո՞վ ա գալու «վլաստի», Նիկո՞լը, ի՞նչ ա փոխվելու: Նորմալ եթում ենք առաջ: Ես Նիկոլի դեմ բան չունեմ, նորմալ տղա ա, իրա գործն ա անում»:

Պատասխանելով Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցին, կարծիք հայտնեց, որ վերջինը կարող է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել:

«Իսկ դու ի՞նչ գիտես, որ ըտենց պայմանավորված չեն եղել: Հիմա որ փոխվարչապետ աշխատեց ի՞նչ է փոխվելու Կարեն Կարապետյանի կյանքում, նույն բանը չի՞... Կարևորը լավ գործ անի, իր ծրագրերը իրականացնի…»:

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանին կանչեցին, որ վարչապետ աշխատի, հետո նրան խաբեցին, Ս. Սարոյանն ասաց. «Դե տեսնում եք, որ հայ ազգի մեջ ըտենց լավ մարդիկ էլ կան, որ կարևորն ազգի համար լավ բան անեն, հո մենակ պաշտոնը չի՞ կարևոր»:

5386 | 3
Facebook