Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից Բաղանիսում 3 կով է սատկել

20:50, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից Բաղանիսում 3 կով է սատկել

Այսօր` ապրիլի 8-ին, ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասի վրա:

Կրակից սատկել են Բաղանիսի բնակիչ Սուրիկ Ալեքսանյանի 3 կովը, հայտնում է «Առավոտ»-ի թղթակից Ոսկան Սարգսյանը:

Աղբյուրը` aravot.am
8774 | 0
Facebook