Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի զինուժը Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

12:05, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Ադրբեջանի զինուժը Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ «ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

13992 | 1
Facebook