Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է ստանալ «Իսկանդեր»-ների գնման համար երրորդ վարկը

15:15, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է ստանալ «Իսկանդեր»-ների գնման համար երրորդ վարկը

Երևանը շարունակում է Մոսկվայի հետ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի գնման շրջանակներում աշխատանքը: Այս մասին «Интерфакс»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ, այդ թվում ֆինանսական գործիքների շրջանակներում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է ստանալ «Իսկանդեր»-ների գնման համար երրորդ վարկը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 4-ից 5-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:

5396 | 0
Facebook