Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբ Թուրքիան կստանա ռուսական С-400 համակարգերը

11:20, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Հայտնի է՝ երբ Թուրքիան կստանա ռուսական С-400 համակարգերը

Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիա կմատակարարվեն 2019թ. հուլիսից: Այս մասին ռուս-թուրքական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության փոխնախագահ Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել են արագացնել С-400-ների մատակարարման ժամկետները:

Դեմիրը Twitter-ի իր էջում գրել է, որ մատակարարումները տեղափոխվել են ավելի վաղ ժամկետ՝ 2019թ. հուլիս:

Հիշեցնենք՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար «առաջնահերթ» նշանակություն ունի Թուրքիայի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ համաձայնագրի իրականացումը:

5431 | 0
Facebook