Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժած Իրանի քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից

10:25, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժած Իրանի քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից

Ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար. այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նշվում է, որ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը 6 քաղաքացիների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

3321 | 0
Facebook