Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյունից վիրավորված երեխայի վիրահատությունն ավարտվեց

00:55, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Պայթյունից վիրավորված երեխայի վիրահատությունն ավարտվեց

«Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունից տուժած ութամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունն ավարտվել է։ Այդ մասին լրագրողներին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արա Մինասյանը։

Վիրահատությունը նորմալ է ընթացել. «Աղջկա ներկայիս վիճակիս վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Լավ կլինի ամեն ինչ։ Առողջության համար հետևանքներ չեն լինի։ Ոտքը նորմալ է, նախադրյալներն այդպիսին են, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Մինասյանը։

Ռուբինա Մարկոսյանը դեռ առնվազն երկու շաբաթ կմնա հիվանդանոցում՝ հետվիրահատական վերականգման համար։ Նա Ռուբինա Մարկոսյանը ազդրի և կոնքի հատվածում պատռվածքներ էր ստացել պայթյունի հետևանքով։

Մյուս վիրավորների վիճակը բավարար է, առավոտյան մի քանիսին վիրակապ կդնեն և դուրս կգրեն։

8494 | 0
Facebook