Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովուրդն է որոշելու». Մովսես Հակոբյան

14:20, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
«Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովուրդն է որոշելու». Մովսես Հակոբյան

«Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս էր, մեծ փորձառություն»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ «Այս երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել. այն խնդիրները, որոնք առաջ էին եկել ապրիլյան պատերազմի ժամանակ, կարող եմ ասել՝ համապատասխան միջոցառումները ձեռնարկված են, ու հակառակորդն այլևս այդպիսի ռազմական գործողություն ի վիճակի չէ իրականացնել, բայց դա չի նշանակում, որ բավարար է. պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդհատ նոր ձևեր են փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայության համար, ինչի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացնում ենք»:

Լրագրողների հարցին՝ Դուք կարծում եք, որ «Լելե Թեփե» բարձունքը հետ բերելու անհրաժեշտություն չկա՞, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել... Երբ դրա անհրաժեշտությունը լինի, համապատասխան որոշում կկայացվի»:

Դիտարկմանը, թե շատերը ՀՀԿ-ից ասել են՝ դրանք այդքան էլ պիտանի, կարևոր տարածքներ չեն, նշել է. «Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է ու հայ ժողովուրդն է որոշելու»:

Վերջին հարցին՝ «Լելե Թեփե»-ն ռազմավարական նշանակություն ունի՞, պատասխանել է՝ «իհարկե ոչ»:

5986 | 0
Facebook