Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարին

10:15, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարին

2016 թվականի ապրիլյան 1-ին, լույս 2-ի գիշերն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ։ Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողությունների ընթացքում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Քառօրյա պատերաժմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ մեկ երեխա (ևս 2-ը վիրավորվել էին):

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

14579 | 1
Facebook