Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ հարցնում են՝ հիմա ի՞նչ, ապրիլի 13-ին եկանք Ազատության հրապարակ ու գնացինք տո՞ւն». Փաշինյանի պարզաբանումը

14:35, կիրակի, 01 ապրիլի, 2018 թ.
«Մեզ հարցնում են՝ հիմա ի՞նչ, ապրիլի 13-ին եկանք Ազատության հրապարակ ու գնացինք տո՞ւն». Փաշինյանի պարզաբանումը

«Մեզ շատ են հարցնում՝ հիմա ի՞նչ, ապրիլի 13-ին եկանք Ազատության հրապարակ ու գնացինք տո՞ւն: Ուզում եմ հստակ ասել՝ ոչ, տուն գնալու թեմա չկա, ու մենք իրազեկել ենք 4 օր անընդմեջ հանրահավաքների մասին: Ամսի 17-ին վարչապետի ընտրությունն է լինելու»,- դեպի Լոռու մարզ քայլերթի ժամանակ ասել է ՔՊ վարչության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հիմնական խնդիրն է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների տանել Բաղրամյան պողոտա, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը ֆիզիկական ներկայությամբ ի ցույց դնել պատգամավորներին, որպեսզի նրանք կատարեն ժողովրդի կամքը: Մեր քայլարշավով փորձում ենք հանրային ուշադրություն հրավիրել խնդրին, ձևակերպել Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի կասեցումը թույլ չտալը որպես ներքաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր ու հանրության շրջանում վստահություն ստեղծել պրոցեսի ու իրենց ուժերի նկատմամբ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք՝ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում ու ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաքը։

7424 | 4
Facebook