Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի դեռ Ճակատում միասնական դիրքորոշում չկա, համագործակցության հարցը կմնա առկախված»․ Ն. Փաշինյան

18:25, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
«Քանի դեռ Ճակատում միասնական դիրքորոշում չկա, համագործակցության հարցը կմնա առկախված»․ Ն. Փաշինյան

«Ավարտեցինք դեպի Ազատության հրապարակ տանող ուղու այսօրվա ճանապարհահատվածը։ Պատրաստվում ենք վրան խփել Ջաջուռի մոտակայքում։

Ապրիլի 13-ին ժամը 18:30 հասնելու ենք Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես հայտնել էինք, քայլարշավ է սկսել:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ վարչության ղեկավար անդամն ասել է, որ երեկ հանդիպում են ունեցել «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչների հետ. «Համոզված եմ, որ կա ըմբռնում, որ ՔՊ-ն, «Իմ քայլը» նախաձեռնությունն ու «Մերժիր Սերժին» շարժումը համագործակցության պարկտիկա կունենան, պոտենցյալը մեծ է»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է միավորվեն «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ: «Մենք մերժում ենք ոչ միայն բռնությունը, այլև հակաբռնությունը: Սա մեզ համար սկզբունքային է ու կարմիր գիծ է, որ չենք անցնի, այսինքն՝ մեր համագործակցությունը որևէ ուժի հետ հնարավոր է այս հենքի վրա: Իսկ Ճակատի կողմից այս կապակցությամբ հնչում են տարբեր տեսակետներ»,- նշել է նա:

«Ինչ-որ պահի Ազատության հրապարակում Քաղաքացիական պայմանագրի հետ համատեղվելու ենք»-, այս մասին էլ ավելի ուշ հայտարարել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:

5763 | 4
Facebook