Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը ձերբակալել է Յուլիա Բոգդանովային, ով հանդիսանում է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը, որին պատկանում էր մարտի 25-ին հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Բոգդանովան կմնա կալանքի տակ մինչև մայիսի 25-ը:
«Իհարկե, ես ինձ մեղավոր եմ զգում զոհերի համար, դա սարսափելի է, չէ որ նրանք երեխաներ էին»,- դատարանում ասել է Յուլիա Բոգդանովան:
Նա նաև ասել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը:
Նշենք, որ քննության ընթացքում պարզվել է, որ Բոգդանովան՝ պատասխանատու լինելով հրդեհային անվտանգությունը պահպանելու համար, բազմից ծանուցումներ է ստացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ: