Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ դժվար հասկացողների համար կրկնում եմ՝ Ճակատը կողմ է քաղաքացիական խաղաղ անհնազանդության». Ա. Մարտիրոսյան

19:10, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
«Շատ դժվար հասկացողների համար կրկնում եմ՝ Ճակատը կողմ է քաղաքացիական խաղաղ անհնազանդության». Ա. Մարտիրոսյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունների, որովհետև դրանք մեզ երաշխավորված են միջազգային պայմանագրերով, որն ստորագրել է նաև Հայաստանը; Այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակներին հասնելու քայլերը»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Նույնիսկ եթե ՀՀԿ-ն խայտառակ ձևով չկեղծեր սահմանադրական հանրաքվեն ու ԱԺ ընտրությունների արդյունքները, միևնույն է, քաղաքացին իրավունք ունի ցանկացած պահի իշխանություն փոխել. իշխանության տերը քաղաքացին է»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ Ճակատը որոշել է ապրիլի 9-ից շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել:

Տեսանյութն՝ Armlur.am-ի
3628 | 6
Facebook