Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան զորքեր կուղարկի Մանբիջ

13:20, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Ֆրանսիան զորքեր կուղարկի Մանբիջ

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորքեր ուղարկել սիրիական Մանբիջ քաղաք՝ քուրդ զինյալներին օգնելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Parisien պարբերականին:

Պարբերականը նշում է, որ երեկ Փարիզում կայացել է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) պատվիրակության և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան մտադիր է մոտ ժամանակները Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներին: Դրանց թիվը չի նշվում:

Հաղորդվում է նաև, որ ռազմական գործողությունները կհամաձայնեցվեն ամերիկացի զինվորականների հետ:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը պահանջել էր Մանբիջից շուտափույթ դուրս բերել քրդական ուժերին:

10181 | 0
Facebook