Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ (լրացվում է)

11:00, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ (լրացվում է)

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով կա 3 զոհ, 2 վիրավոր:

Զոհերն ու վիրավորները բրիտանական կազմակերպության արցախցի աշխատակիցներ են եղել, ովքեր ականազերծման աշխատանքներ էին իրականացնում:

Մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանը, Սամսոն Ավանեսյանը: Վիրավորվել են Արամ Մկրտչյանը, Գարիկ Ղահիրյանը, որոնց վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է: Արամ Մկրտչյանի մոտ առկա է եղել ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, իսկ Գարիկ Ղահիրյանի երկու վերջույթներն անդամահատվել են:

10184 | 0
Facebook