Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ

15:40, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ

Արդեն 5 տարի Գերմանիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովը «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի շրջանակներում 2 ամսով գտնվում էր Հայաստանում: Թռիչքից առաջ MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Հայկը տեղեկացրել է, որ այս ընթացքում հասցրել է 2 երգ ձայնագրել, մեկը՝ Թաթա Սիմոնյանի «Ես սիրում եմ քեզ» երգի cover տարբերակն է, մյուսը նոր է և կոչվում է «Տակը բան չկա»:

«Հումորային, ժամանակակից երգ է, երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է: Վերջին օրերին ավարտեցինք նաև տեսահոլովակի նկարահանման աշխատանքները»,- ասաց Հայկը: Հարցին՝ քաղաքական ենթատեքստ պարունակո՞ւմ է, արձագանքեց՝ «ոչ, քաղաքականության հետ կապ չունի» ու մանրամասնեց. «Երգը լսել էի դեռ սեպտեմբերին ու շատ էի հավանել: Բացի այդ, մտածում էի՝ Նիգը գար Գերմանիա ու այնտեղ մի տեսահոլովակ նկարահանեինք, բայց քանի որ զբաղված էր տարբեր նախագծերով, հարցրեց՝ այդ երգը հավանո՞ւմ ես, պատասխանեցի՝ այո, ասաց՝ տալիս եմ քեզ: Ձայնագրվեցի, տեսահոլովակ նկարահանեցինք, որով շուտով կներկայացնեմ երկրպագուների դատին»:

Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը՝ Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ
Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը՝ Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ

Չնայած ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում, Հայկը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Երեկոյան ժամերին հայկական լրատվությանն եմ ծանոթանում, որպեսզի և կարոտս առնեմ, և տեղեկացված լինեմ: Հետևում եմ տարբեր ծրագրերի, քաղաքական հեռուստաբանավեճերի»:

Երգիչը նշեց, որ իրեն ամենից շատ մտահոգել են Հայաստանում տիրող թանկացումները, երիտասարդների՝ ցարծ աշխատավարձի պատճառով կյանքի վայելքներից անմասն մնալու խնդիրն ու աշխատատեղերի հարցը: Հայկին մտահոգում է, որ լավ ուսում ստացած երիտասարդները չեն կարողանում դրսևորվելու հնարավորություն ստանալ, ու եթե հարցը ճիշտ լուծում ստանա, Հայաստանը ևս կդասվի գիտելիքն ըստ արժանվույն գնահատող երկրների շարքին:

Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը՝ Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ
Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը՝ Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ

6896 | 1
Facebook