Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում հարյուրավոր զոհերի մասին լուրերից հետո մարդկանց թույլ են տվել մտնել դիահերձարան

12:35, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում հարյուրավոր զոհերի մասին լուրերից հետո մարդկանց թույլ են տվել մտնել դիահերձարան

Կեմերովոյում ցուցարարները հայտնում են հարյուրավոր զոհերի մասին: Այդ սարսափելի լուրերից հետո պետաշխատողներն ստիպված են եղել մարդկանց թույլ տալ մտնել դիահերձարան, գրում է gazeta.ru-ն:

Ցուցարարները պահանջում են ստուգել դիահերձարանում զոհվածների մարմինների թիվը:

Հաղորդվում է նաև, որ քաղաքացիները ողբերգության զոհերի իրենց ցուցակներն են կազմել, որոնք ավելի ուշ կստուգեն գերատեսչությունների պաշտոնական տվյալների հետ:

Հարյուրավոր զոհերի մասին լուրերը, որոնց մասին լռում են իշխանությունները, հայտնվեցին ողբերգությունից մի քանի ժամ անց:

Gazeta-ն նշում է, որ քննչական կոմիտեն ստիպված է եղել հերքել այդ տվյալները, ԱԻՆ-ը լրագրողներին կոչ է արել չհավատալ նման լուրերին: Պաշտոնապես հաղորդվում է հրդեհի հետևանքով 64 զոհի մասին: Այնուհանդերձ, կեմերովցիները չեն հանդարտվել և շարունակում են ցույցերը:

12865 | 0
Facebook