Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի մարզպետը հայտնել է առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման հնարավոր պատճառի մասին

16:35, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի մարզպետը հայտնել է առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման հնարավոր պատճառի մասին

ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը հայտարարել է, որ «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհը կարող էր առաջանալ շենքում անցկացվող մանկական միջոցառման ժամանակ կազմակերպված հրավառության պատճառով: Այս մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում:

Տուլեևի խոսքով՝ տվյալ տեղեկությունն իրեն են հայտնել ականատեսները:

«Նրանք, ում հետ հանդիպել եմ, խոսել եմ, ասում են, որ եղել է մանկական միջոցառում և եղել է հրավառություն: Ականատեսներն են ասում: Իսկ ինչ եղավ հետո՝ լավ գիտեք. դռները փակ էին, վթարային ելքերը փակ էին, օդափոխությունն աշխատում էր ամբողջ ուժով, իսկ ծխի հեռացման համար որևէ տեղ չկար»,- ասել է Տուլեևը:

6832 | 0
Facebook