Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում

01:24, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում

«Դուստրս որոշել էր յուրահատուկ նոստալգիա պարգևել ինձ. անակնկալ տոմս էր գնել ու կանանց մեկամսյակի կապակցությամբ նվիրել... Անմոռանալի երեկո ստացվեց: Հիացմունք պատճառեցին 80-ականների հիթերը, որոնք սիրված են ոչ միայն իմ հասակակիցների, այլև երիտասարդների շրջանում»,- երևանյան համերգից հետո հանդիսատեսը տպավորություններով կիսվել է MAMUL.am լրատվականի թղթակցի հետ: Ի դեպ, հանդիսատեսի շարքերում մեծ թիվ են կազմել հատկապես իրանցի զբոսաշրջիկները, որոնց հոսքն այս օրերին մեծ է դեպի մեր երկիր:

Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում

Համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում

You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և Մոդերն Թոքինգ բենդի այլ հիթեր 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում:

Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում

Հավելենք, որ Մոդերն Թոքինգ բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։

Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և Մոդերն Թոքինգ բենդը՝ մարզահամերգային համալիրում

Լուսանկարներն՝ Անի Դարբինյանի

5795 | 0
Facebook